ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Աշխարհում ծխող երկրների թվում Հայաստանը 4-րդ տեղում է

Աշխարհում ծխող երկրների թվում Հայաստանը 4-րդ տեղում է
09.01.2014 | 13:43

Ծխողների թիվն աշխարհում անընդհատ աճում է, և մոտ ժամանակներում այն կհասնի մեկ միլիարդի: Այս մասին հաղորդել են ԱՄՆ-ի հետազոտողները:
Վաշինգտոնի համալսարանի Առողջապահության չափման և գնահատման ինստիտուտի հետազոտողների (Institute for Health Metrics and Evaluation) 2012 թվականի տվյալներով, օրը մեկ ծխախոտ ծխողների թիվը 967 միլիոն է, իսկ 1980թ. նրանց թիվը եղել է մոտ 721 միլիոն:
Սույն հետազոտողների վերլուծությունները ցույց են տվել, որ ծխախոտի մեծ պահանջարկ ունեցող 187 երկրներում ծխողների թիվն աճում է, չնայած ծխախոտի դեմ պայքարի և կառավարությունների կողմից ձեռնարկված միջոցառումներին: Ամենաշատ ծխող բնակիչներն ունի Հարավարևելյան Ասիայում գտնվող Արևելյան Թիմորը: Ծխողների երկրորդ ամենաբարձր միավորները ստացել է Ինդոնեզիան, երրորդ տեղում է Կիրիբատին, չորրորդում` Հայաստանը, հինգերորդ հորիզոնականում է Պապուա Նոր Գվինեան: Վատ սովորության ամենաքիչ հակում ունեցող երկրներն են Անտիգուան և Բարբուդան, Սան Տոմեն և Պրինսիպին, Նիգերիան, Եթովպիան։


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2646

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ